Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն ամփոփում է իր նախաձեռնությունների տարեկան արդյունքները և պլանավորում 2023թ.-ի գործունեության հիմնական ուղղությունները․ Հայ կանայք տնօրենների խորհրդում ցանց

Հայ կանայք տնօրենների խորհրդում ցանց

Դեկտեմբերի 9-ին Հայ կանայք տնօրենների խորհրդում ցանցի ձևավորման նախաձեռնող խումբը հաստատեց Ցանցի գործունեության կանոնները:

Կանոնները մշակվել են` հիմնվելով փորձագիտական հարցման արդյունքների, միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև Ցանցի շահակիցների դիտարկումների և առաջարկությունների հիման վրա:

Ցանցի առաքելությունն է խթանել լավ կառավարումը Հայաստանում` կազմակերպությունների կառավարման համակարգում բազմազանության և ներառականության մշակույթի տարածման միջոցով:

Ցանցի հիմնական նպատակներն են`

  1. շարունակական հիմունքներով զարգացնել հայ կանանց` խորհուրդներում և գործադիր ղեկավար թիմերում գործելու կարողությունները,
  2. օժանդակել կազմակերպությունների խորհրդում և/կամ գործադիր ղեկավար թիմում գործող կամ համապատասխան ներուժ ունեցող կանանց տեսանելիությանը և գործարար միջավայրում ճանաչմանը,
  3. ստեղծել տաղանդավոր հայ կանանց համայնք, ովքեր հետաքրքրված են, պատրաստ են և ունակ են ստանձնել պատասխանատվություն՝ գործելու որպես կազմակերպությունների խորհրդի և/կամ գործադիր թիմի անդամ,
  4. խթանել Ցանցի մասնակիցների միջև փորձի փոխանակման և գործարար կապեր հաստատելու հնարավորությունները,
  5. նպաստել հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը:

Ցանցին կարող է մասնակցել ցանկացած չափահաս ֆիզիկական անձ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է ակտիվորեն մասնակցել Ցանցի գործունեությանը և ընդունում է դրա Կանոնները:

Ցանցին մասնակցության տարեկան վճարը կազմում է 20000 ՀՀ դրամ:

Ցանցին մասնակցության հայտերն ընդունվում են նաև էլեկտրոնային` Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կայքէջի միջոցով:

Նախաձեռնող խմբի մասնակիցները հայտնեցին իրենց պատրաստակամությունը աջակցելու Ցանցի կայացմանը և առաքելության իրագործմանը:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն ամփոփում է իր նախաձեռնությունների տարեկան արդյունքները և պլանավորում 2023թ.-ի գործունեության հիմնական ուղղությունները․ Բիզնեսի բարեվարքության ակումբ
Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը և դրա ներմուծումը ՀՀ իրավական համակարգ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.