«Հայաստան. բարեվարքությունը մասնավոր հատվածում» աշխատաժողով

Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Հայաստան. բարեվարքությունը մասնավոր հատվածում» աշխատաժողովը, որը Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ:

Աշխատաժողովը նպատակ էր հետապնդում բարձրացնել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների իրազեկվածությունը բարեվարքության մշակույթի, հակակոռուպցիոն համապատասխանության շարժառիթների և այս ուղղությամբ վարվող պետական քաղաքականության, ինչպես նաև իրականացվող նախաձեռնությունների մասին:

Աշխատաժողովի ընթացքում գործարար համայնքի ներկայացուցիչները վերապատրաստվեցին կոռուպցիայի դեմ պայքարին և դրանում գործարար համայնքի դերակատարմանն առնչվող հարցերի վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն մոնիթորինգի բաժնի պետ, ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցում և Բիզնես բարեվարքության խմբում ՀՀ ազգային համակարգող Հասմիկ Տիգրանյանը  ներկայացրեց հակակոռուպցիոն հիմնական բարեփոխումները Հայաստանում` ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում գրանցված ձեռքբերումները, զարգացման ապագա ուղղությունները և գործարար ոլորտի դերակատարումը կոռուպցիայի դեմ պայքարում:

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը ներկայացրեց բիզնեսի հակակոռուպցիոն անհատական և հավաքական գործողությունների դերակատարումը կոռուպցիայի կանխարգելման հարցերում:
Նա մանրամասնեց Բիզնեսի բարեվարքության ակումբի` որպես Հայաստանի առաջին հակակոռուպցիոն հավաքական նախաձեռնության գործունեության հիմնական ուղղությունները և զարգացման հեռանկարները:

“Armenia: integrity in the private sector” workshop
“Armenia: integrity in the private sector” workshop
“Armenia: integrity in the private sector” workshop
“Armenia: integrity in the private sector” workshop
“Armenia: integrity in the private sector” workshop
“Armenia: integrity in the private sector” workshop

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Հայաստան. կառուցողական կապիտալի նախադրյալների ամրապնդումը որպես զարգացման հնարավորություն» կլոր սեղանի առաջարկներ
Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն ամփոփում է իր նախաձեռնությունների տարեկան արդյունքները և պլանավորում 2023թ.-ի գործունեության հիմնական ուղղությունները․ Բիզնեսի բարեվարքության ակումբ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.