«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման չորրորդ փուլը

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն արդեն 4-րդ անգամ կազմակերպում է «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստումը։ Առաջին երեք տարիների ընթացքում վերապատրաստումը հաջողությամբ ավարտել է ավելի քան 80 կին:

Ընթացիկ տարում վերապատրաստումը մեկնարկելու է մայիսի 21-ին:

Վերապատրաստումը նպատակ է հետապնդում խթանել հայաստանյան կազմակերպությունների տնօրենների խորհրդում կին անդամների ներկայացվածությունը և ներառականությունը: Վերապատրաստումն ուղեկցվում է կորպորատիվ կառավարման թեմատիկ վարպետության դասերով, գործնական խաղերով:

Վերապատրաստման դասընթացավարներն են Նարինե ՄելիքյանըԵլենա Խաչվանքյանը և Հասմիկ Խաչատրյանը։

Վերապատրաստման շրջանակներում վարպետության դասերն անցկացնելու է Հագեն Շվայնիցը։

Վերապատրաստման մասնակիցներն ունենալու են թեմատիկ հաղորդակցումների հնարավորություն տեղական առաջատար փորձագետներ Արա ՉալաբյանիԻրինա ՉոբանյանիԼիլիթ ԳևորգյանիՍիրարփի Գրիգորյանի և այլոց հետ։

Վերապատրաստման ժամանակացույցը հասանելի է այստեղ։

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 15-ը ներկայացնել հայտադիմում հետևյալ հղումով՝ դրան կցելով երաշխավորագիր:

Վերապատրաստումն անվճար է: Այն կազմակերպվում է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով Հայաստանում
«Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր. Բարեվարքության և համապատասխանության խթանումը ընկերություններում» սեմինարի արդյունքներ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.