Ստորագրվել է մտադրությունների նոր հուշագիր

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը և Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը 2021թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրեցին մտադրությունների հուշագիր, որի շրջանակներում նախատեսում են համագործակցել Կազմակերպությունների կառավարման` ISO 37000:2021 ստանդարտի վերաբերյալ հանրային իրազեկությունը բարձրացնելու, ինչպես նաև դրա ներդրումը խթանելու ուղղություններով:

ISO 37000:2021 ստանդարտը Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից հրապարակվել է 2021թ.-ի սեպտեմբերի 14-ին:
Ստանդարտը ներկայացնում է լավ կառավարման 11 հիմնարար սկզբունքները և ամբողջ աշխարհում` թե գործարար և թե հանրային հատվածներում կարևորում կազմակերպությունների մարդահեն կառավարման անհրաժեշտությունը` կազմակերպական նպատակների ու արժեքների սահմանման, կազմակերպությունների ու դրա շահակիցների համար արժեքի ձևավորման, գործունեության կատարողականի գնահատման, թափանցիկության ու հաշվետվողականության խթանման և սոցիալական ու բնապահպանական պատասխանատվության ապահովման միջոցով:

N.Melikyan and A.Babayan
N.Melikyan and A.Babayan signing the MoU

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Ստորագրվել է մտադրությունների նոր հուշագիր
CIPE «Քայքայող և կառուցողական կապիտալ» նախաձեռնություն
Բիզնեսի բարեվարքության ակումբի անդամների բաց հանդիպում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.