«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման երկրորդ փուլի մեկնարկ

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը 2022թ.-ի մարտի 10-ին տվեց «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման երկրորդ փուլի մեկնարկը` մասնակիցներին հրավիրելով ծանոթացման հանդիպման:
Հանդիպման ընթացքում Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը կարևորեց հայաստանյան կազմակերպությունների խորհուրդներում բազմազանության և ներառականության մշակույթի ձևավորումը: Այս լույսի ներքո նա ներկայացրեց վերապատրաստման նպատակն ու խնդիրները, ինչպես նաև հիմնական թեմաները: Նա մանրամասնեց վերապատրաստման հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր:
Վերապատրաստման երկրորդ փուլի մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց աշխատանքային փորձառությունը, սպասումները վերապատրաստումից, ինչպես նաև շփվել վերապատրաստման առաջին փուլի մասնակիցների հետ` վերապատրաստումից նրանց տպավորություններն ընկալելու համար:
Վերապատրաստումն անցկացվում է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Կանանց տնտեսական հնարավորությունների կենտրոն. աշխարհում տնտեսության վերականգնման հարցում աջակցել կին առաջնորդներին» ծրագրի շրջանակներում:
10.03.2022-1
10.03.2022-2
10.03.2022-3
10.03.2022-4

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Վարպետության դաս ՄԱՐԼԻՆ ՅԵՆՍԻՑ
Ինչպե՞ս դառնալ հուսալի գործընկեր միջազգային գործարար ասպարեզում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.