Ինչպե՞ս դառնալ հուսալի գործընկեր միջազգային գործարար ասպարեզում

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը 2022թ. մարտի 16-ին կազմակերպեց «ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ» վարպետության դասը:
Վարպետության դասը վարեց միջազգային փորձագետ, RSM Netherlands Business Consulting Services B.V.-ի կորպորատիվ կառավարման և կորպորատիվ մշակույթի գծով տնօրեն ՄԱՐԼԻՆ ՅԵՆՍԸ:
Մարլինը վարպետության դասի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց կոռուպցիայով պայմանավորված խափանումների վրա` նշելով, որ դրանք ոչ միայն խաթարում են համաշխարհային տնտեսությունը, այլև խրախուսում միջազգային ահաբեկչությունը: Կոռուպցիայից զերծ աշխարհ ունենալու հարցում բանախոսն առանձնահատուկ ընդգծեց բարեվարք բիզնեսի դերը, ինչպես նաև բարեվարքության գործարար առավելությունները` հանրային վստահությունն ու գործարար հեղինակության ամրապնդումը, ֆինանսական ցուցանիշների բարելավումը: Հիմնվելով իր հարուստ փորձառության վրա` միջոցառման մասնակիցներին նա մանրամասնորեն ներկայացրեց ներքին և արտաքին շահակիցների հետ գործակցելու այն հիմնական քայլերը, որոնք խթանում են էթիկական բարձր չափորոշիչների կիրառումը բիզնեսում:
Վարպետության դասն ավարտվեց հարցուպատասխանով, որում իր ակտիվ ներդրումն ունեցավ կորպորատիվ կառավարման միջազգային փորձագետ ՀԱԳԵՆ ՇՎԱՅՆԻՑԸ:
Վարպետության դասին մասնակցել են Բիզնեսի բարեվարքության ակումբի, «Հայ կանայք տնօրենների խորհրդում» նախաձեռնության մասնակիցները, ինչպես նաև մասնավոր և հասարակական կառույցների ներկայացուցիչները: Միջոցառումը հյուրընկալել էր նաև գործընկերների արտասահմանից:
Խորհուրդներ Մարլին Յենսից
Advices from Marlène Jans - arm_Page_1
Advices from Marlène Jans - arm_Page_2
Advices from Marlène Jans - arm_Page_3
Advices from Marlène Jans - arm_Page_4

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման երկրորդ փուլի մեկնարկ
Կայուն զարգացումը տնօրենների խորհրդի օրակարգում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.