Կայուն զարգացումը տնօրենների խորհրդի օրակարգում

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը 2022թ.-ի մարտի 31-ին (հինգշաբթի), ժամը` 16:00-17:00-ը Zoom հարթակում կազմակերպում է «Կայուն զարգացումը տնօրենների խորհրդի օրակարգում» սեմինարը, որի շրջանակներում այլ հարցեր հետ մեկտեղ կդիտարկվեն նաև հետևյալները`

  • Ո՞րն է կայուն զարգացման ըմբռնումը բիզնեսի համար:
  • Ինչպիսի՞ն պետք է լինի խորհրդի վերաբերմունքը կայուն զարգացման հիմնախնդիրների նկատմամբ:
  • Ինչպե՞ս են կայուն զարգացման հիմնախնդիրներն ինտեգրվում կառավարման գործընթացներում:
  • Որտե՞ղ են կայուն զարգացման ամենամեծ ռիսկերն ու հնարավորությունները:
  • Ինչպե՞ս է կազմակերպությունն իր կայուն զարգացման օրակարգի վերաբերյալ հաղորդակցվում շահակիցների հետ:

Սեմինարը կվարի Բորիս Ջանջալիան, IFC-ի կորպորատիվ կառավարման պատասխանատու:

Սեմինարն անվճար է, կազմակերպվում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (www.cipe.org) «Կանանց տնտեսական հնարավորությունների կենտրոն. աշխարհում տնտեսության վերականգնման հարցում աջակցել կին առաջնորդներին, 2021-2022թթ.» ծրագրի շրջանակներում:

SD on BoD Agenda - arm_Page_1
SD on BoD Agenda - arm_Page_2

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Ինչպե՞ս դառնալ հուսալի գործընկեր միջազգային գործարար ասպարեզում
Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.