Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ապրիլի 25-ին կրկին սկսեց «Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը» թեմայով դասընթացը:

Մասնակիցների դիրքորոշումը կոռուպցիայի և դրա դրսևորումների վերաբերյալ բացահայտելու նպատակով` դասընթացը մեկնարկեց հարցմամբ: Հարցված մասնակիցների 85%-ի կարծիքով կոռուպցիան չարիք է, և այն պետք է վերացնել: Հարցվածների պատկերացումները կոռուպցիայի դրսևորումների վերաբերյալ բավականաչափ հստակ էին, և կարելի է փաստել կոռուպցիոն երևույթների վերաբերյալ մասնակիցների իրազեկվածության մասին:

Դասընթացի առաջին օրվա ընթացքում ներկայացվեցին էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդրման շարժառիթներն ու սկզբունքները, հնարավոր օգուտները մասնավոր հատվածի և հասարակության համար: Ներկայացված նյութը հիմնավորվում էր միջազգային հետազոտությունների արդյունքներով, ինչպես նաև տեղական փորձով:

Դասընթացի երկրորդ հանդիպումը նախատեսվում է ապրիլի 27-ին, իսկ ապրիլի 29-ին մասնակիցները հնարավորություն կունենան էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ քննարկելու գործնական օրինակներ և հիմնավորելու դասընթացի նախորդ օրերի ընթացքում ստացած գիտելիքները։

Դասընթացը վարում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը:

Դասընթացն անցկացվում է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) աջակցությամբ իրականացվող «Եվրասիա. ձեվավորել բարենպաստ պայմաններ կառուցողական կապիտալի համար, 2-րդ փուլ» ծրագրի շրջանակներում:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Կայուն զարգացումը տնօրենների խորհրդի օրակարգում
Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.