Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ապրիլի 29-ին ավարտեց «Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը» եռօրյա դասընթացը: Դասընթացի վերջին օրը նվիրված էր էթիկական և կոռուպցիոն ռիսկեր բովանդակող իրավիճակային օրինակների քննարկմանը: Խմբային քննարկումների միջոցով դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան տալ և հիմնավորել խնդրահարույց իրավիճակների լուծման սեփական տարբերակները:

Դասընթացի թեմայի ընտրությունը, դրա բովանդակությունն ու ներկայացումն արժանացել են մասնակիցների բարձր գնահատականին:

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը նախատեսում է կրկին անցկացնել «Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը» եռօրյա դասընթացը և խորհուրդ է տալիս իր շահակիցներին հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ սեփական գիտելիքները ստուգել` Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից մշակված էլեկտրոնային դասընթացի միջոցով:

«Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը» դասընթացը կազմակերպվել է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (www.cipe.org) «Եվրասիա. ձեվավորել բարենպաստ պայմաններ կառուցողական կապիտալի համար, 2-րդ փուլ»  ծրագրի շրջանակներում:

6 - 29.04.22
5 - 29.04.22 (2)
5 - 29.04.22 (1)
3 - 29.04.22
2 - 29.04.22
1 - 29.04.22

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը
«Կայուն զարգացումը տնօրենների խորհրդի օրակարգում» սեմինարի թեզիսներ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.