«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների ամփոփ ներկայացում Բիզնեսի բարեվարքության ակումբում

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Բիզնեսի բարեվարքության ակումբի մասնակիցների հանդիպումը` նվիրված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և լրացումներին:

Հանդիպումը նպատակ էր հետապնդում մի կողմից ներկայացնել Օրենքի փոփոխություններն ու լրացումները, իսկ մյուս կողմից խթանել Ակումբի մասնակիցների իրավական համապատասխանությունը և նրանց ուշադրությունը հրավիրել Օրենքով ընձեռվող հնարավորությունների վրա:

Հանդիպման բանախոսն էր «ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ՓԲԸ-ի  ավագ գործընկեր Միսակ Բաբաջանյանը: Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, ինչը մասնակիցներին հնարավորություն տվեց էլ ավելի բացահայտելու Օրենքի գործնական կիրառման նրբությունները:

Ակումբի մասնակիցները հայտնել են իրենց գոհունակությունը միջոցառման վերաբերյալ ու բարձր գնահատել բանախոսի ներկայացումը և հարցերին ըստ էության ու համապարփակ նրա պատասխանները:

Summary of the amendments and additions to the RA Law "On Joint Stock Companies" presentation in the Business Integrity Club

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների ամփոփ ներկայացում Բիզնեսի բարեվարքության ակումբում
Վերհիշելով Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի 2022 թվականի տարեկան համաժողովը
Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.