«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման երրորդ փուլը

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն արդեն երրորդ անգամ կազմակերպում է «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստումը: Առաջին երկու տարիների ընթացքում Կենտրոնը վերապատրաստել է ավելի քան 50 կնոջ: Վերապատրաստումը նպատակ է հետապնդում հայ կանանց կարողությունների և գիտելիքների զարգացման միջոցով` խթանել նրանց ներկայացվածությունը տնօրենների խորհրդում:

Ընթացիկ տարում վերապատրաստումը մեկնարկելու է 2023թ.-ի մարտի 10-ին:

Վերապատրաստումն ուղեկցվում է կորպորատիվ կառավարման թեմատիկ վարպետության դասերով, գործնական խաղերով: Վերապատրաստումը բանախոսների կամ հատուկ հյուրերի կարգավիճակով անցկացնում են միջազգային և տեղական հայտնի փորձագետներ: Տես վերապատրաստման ծրագիրը և ժամանակացույցը:

Վերապատրաստմանը մասնակցելու համար մինչև ս.թ. փետրվարի 28-ը անհրաժեշտ է ներկայացնել հայտադիմում հետևյալ հղումով՝ կցելով վերապատրաստմանը մասնակցելու հետաքրքրվածության գրությունը և երաշխավորագիրը: Նշված փաստաթղթերը կարելի է ներկայացնել դիմումատուի նախընտրած լեզվով` հայերեն կամ անգլերեն:

Վերապատրաստման մասնակիցների ընտրությունը կատարվելու է նշված փաստաթղթերի հիման վրա:

Վերապատրաստումն անվճար է: Այն կազմակերպվում է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի աջակցությամբ` «Եվրոպա և Եվրասիա. կառուցողական կապիտալի համար բարենպաստ միջավայրի ձևավորում – 4-րդ փուլ» ծրագրի շրջանակներում:

Ակնկալում և կարևորում ենք Ձեր մասնակցությունը:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը և դրա ներմուծումը ՀՀ իրավական համակարգ
«Կոռուպցիոն ռիսկերի գնահատումը ընկերություններում» սեմինար

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.