«Կոռուպցիոն ռիսկերի գնահատումը ընկերություններում» սեմինար

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը, շարունակելով բարեվարքության և հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ գործարար համայնքի ներկայացուցիչների իրազեկման իր աշխատանքները, 2023թ.-ի հունվարի 27-ին կազմակերպել էր «Կոռուպցիոն ռիսկերի գնահատումը ընկերություններում» սեմինարը:

Հակակոռուպցիոն համապատասխանության ֆունկցիոնալ ծրագիր ունենալու և այն շարունակաբար բարելավելու առանցքային քայլը կոռուպցիոն ռիսկերի գնահատումն է:

Սեմինարի հրատապությունը պայմանավորված է նաև 2023թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ Քրեական օրենսգրքի` Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներով: Օրենսգիրքը նախատեսում է իրավաբանական անձանց պատասխանատվություն, այդ թվում` կոռուպցիոն հանցանքների համար: Կոռուպցիոն հանցանքների կանխարգելման և պատասխանատվությունից ազատման կարևորագույն միջոց կարող է դառնալ հակակոռուպցիոն համապատասխանության գործուն ծրագիրը:

Սեմինարը կազմակերպվել է «Եվրոպա և Եվրասիա. կառուցողական կապիտալի համար բարենպաստ միջավայրի ձևավորում – 4-րդ փուլ» ծրագրի շրջանակներում:

1arm
arm2
arm3
arm4
arm5
arm6
arm7
arm8
arm9
arm10
arm11

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման երրորդ փուլը
«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման երրորդ փուլի մեկնարկ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.