«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման երրորդ փուլի մեկնարկ

Մարտի 10-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից տրվեց «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման երրորդ փուլի մեկնարկը:

Վերապատրաստումը նպատակ է հետապնդում խթանել հայաստանյան կազմակերպությունների տնօրենների խորհրդում կին անդամների ներկայացվածությունը և ներառականությունը: Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ուսանում են կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումներին, տնօրենների խորհրդի և դրա անդամների դերին, կորպորատիվ ֆինանսներին և ռազմավարությանն առնչվող հիմնահարցեր: Անդրադարձ է կատարվում ընկերությունների գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրությանը: Վերապատրաստումն ուղեկցվում է միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ վարպետության դասերով, հատուկ հյուրերի հետ հանդիպում-քննարկումներով, ինչպես նաև գործարար խաղով` խորհրդի նիստի խաղարկմամբ:

Առաջին հանդիպման ընթացքում միջոցառման մասնակիցներին ներկայացվեցին «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման նպատակները, նախկին տարիների փորձը, «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի առաքելությունը, ինչպես նաև հայաստանյան հաշվետու թողարկողների առաջնորդության կազմում կանանց ներկայացվածության վերաբերյալ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից իրականացված հետազոտության արդյունքներին:

Վերապատրաստման մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն ներկայացնելու իրենց փորձն ու վերապատրաստումից սպասումները, այլև ծանոթանալ վերապատրաստման նախորդ փուլերի և Հայ կանայք տնօրենների խորհրդում ցանցի մասնակիցների հետ:

Առաջին երկու փուլերի ընթացքում վերապատրաստումը հաջողությամբ ավարտել են 50 կանայք:

Վերապատրաստումը կազմակերպվում է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի աջակցությամբ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից իրականացվող «Եվրոպա և Եվրասիա. կառուցողական կապիտալի համար բարենպաստ միջավայրի ձևավորում – 4-րդ փուլ» ծրագրի շրջանակներում:

Launch of the third phase of the "Women on the Board of Directors" training

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Կոռուպցիոն ռիսկերի գնահատումը ընկերություններում» սեմինար
Բիզնեսի հակակոռուպցիոն հավաքական գործողությունները և դրանց հաշվետվողականությունը. Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.