Բիզնեսի հակակոռուպցիոն հավաքական գործողությունները և դրանց հաշվետվողականությունը. Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպում

Մարտի 16-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հրավիրել էր Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպում, որը նվիրված էր «Բիզնեսի հակակոռուպցիոն հավաքական գործողությունները և դրանց հաշվետվողականությունը» թեմային:

Հանդիպմանը որպես բանախոս մասնակցում էր Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի Հակակոռուպցիոն և կառավարման կենտրոնի տնօրեն Ֆրենկ Բրաունը:

Հանդիպման ընթացքում Ֆրենկ Բրաունը ներկայացրեց Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ ձևավորված բիզնեսի հակակոռուպցիոն հավաքական գործողությունների հաջողված մի քանի օրինակներ (Թաիլանդ, Մալայզիա):

Քննարկման ընթացքում շոշափվեցին նաև պատժամիջոցների (Ռուսաստան, Իրան) և դրանց համատեքստում համապատասխանության ապահովման թեմաները:

ՀՀ արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն մոնիթորինգի բաժնի պետ, ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցում և Բիզնես բարեվարքության խմբում ՀՀ ազգային համակարգող Հասմիկ Տիգրանյանը մանրամասնեց հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունքում Հայաստանում ձևավորված պետական կառույցների դերը և բարեփոխումների ընթացքը: Նա կարևորեց նաև մասնավոր և պետական հատվածների փոխգործակցության շրջանակներում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման անհրաժեշտությունը:

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը ներկայացրեց Հակակոռուպցիոն համապատասխանության առաջընթացի մասին հաշվետվությունը` որպես Բիզնեսի բարեվարքության ակումբի մասնակիցների կողմից իրենց գործարար պրակտիկայում Հակակոռուպցիոն հռչակագրի սկզբունքների ներդրման և դրա կատարողականի վերաբերյալ հաղորդակցման եղանակի: Նա նշեց, որ հաշվետվությունն ավելի հանգամանալից քննարկվելու է Բիզնեսի բարեվարքության ակումբի մասնակիցների համար կազմակերպվելիք սեմինար-հանդիպումների ընթացքում:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման երրորդ փուլի մեկնարկ
Հանդիպում հայաստանյան ընկերությունների խորհուրդների արհեստավարժ անդամների հետ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.