Հանդիպում հայաստանյան ընկերությունների խորհուրդների արհեստավարժ անդամների հետ

Մարտի 28-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման շրջանակներում հանդիպում էր կազմակերպել հայաստանյան ընկերությունների խորհուրդների արհեստավարժ անդամների հետ:

Հանդիպմանը որպես բանախոսներ մասնակցել են «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերության գործընկեր և խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ և «Ագապե» ընկերության խորհրդի անդամ Ներսես Կարամանուկյանը, Էվոկաբանկի խորհրդի անդամ Մարինա Փսոմասը։

Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ խորհրդի դերին, կազմին, կառուցվածքին, անդամների ունակություններին և կարողություններին առնչվող մի շարք հիմնահարցերի վերաբերյալ խորհրդի փորձառու և գործող անդամների մոտեցումներին, դասեր քաղել նրանց անցած ուղուց:

Հանդիպմանը հնչերանգ հաղորդեցին մասնակիցների կողմից բարձրաձայնված հարցերը, որոնք վերաբերում էին հայաստանյան ընկերություններում կորպորատիվ կառավարման մշակույթի կայացմանը, կորպորատիվ առաջնորդների կազմում կանանց դերակատարման ընկալմանն ու ակտիվացմանը:

Հանդիպումը եզրափակվեց համոզվածությամբ, որ նման քննարկումները կլինեն շարունակական` ինչպես «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի, այնպես էլ Բիզնեսի բարեվարքության ակումբի շրջանակներում:

Հանդիպումը կազմակերպվել էր Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի աջակցությամբ` «Եվրոպա և Եվրասիա. կառուցողական կապիտալի համար բարենպաստ միջավայրի ձևավորում – 4-րդ փուլ» ծրագրի շրջանակներում:

Meeting with professional Board Members of Armenian companies

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Բիզնեսի հակակոռուպցիոն հավաքական գործողությունները և դրանց հաշվետվողականությունը. Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպում
Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության մասին

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.