ESG դպրոց երիտասարդ գործարարների համար

Մեկնարկում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի նոր նախաձեռնությունը` «ESG դպրոց երիտասարդ գործարարների համար» վերապատրաստումը:

Դպրոցը կրթական հարթակ է, որը նպատակ է հետապնդում նախապատրաստել նոր սերնդի բիզնես առաջնորդներ, ովքեր կդառնան լավ կառավարման ջատագովները Հայաստանի գործարար միջավայրում: Դպրոցի առանցքային թեզն է` ընկերությունների կենսունակությունն ու հաջողությունը պայմանավորվում են սոցիալական, բնապահպանական և լավ կառավարման մարտահրավերներն ընդունելու նրանց կորպորատիվ կարողություններով:

Դպրոցը մեկնարկելու է սեպտեմբերի 12-ին: Դպրոցի ծրագիրը հասանելի է այստեղ, իսկ ժամանակացույցն՝ այստեղ:

Դպրոցին մասնակցելու համար մինչև սեպտեմբերի 5-ը անհրաժեշտ է ներկայացնել հայտադիմում հետևյալ հղումով՝ կցելով Դպրոցին մասնակցելու հետաքրքրվածության նամակը:

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է նշված փաստաթղթերի հիման վրա:

Դպրոցն անվճար է: Այն կազմակերպվում է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (www.cipe.org) աջակցությամբ` «Եվրոպա և Եվրասիա. կառուցողական կապիտալի համար բարենպաստ միջավայրի ձևավորում – 4-րդ փուլ» ծրագրի շրջանակներում:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Բարեվարքությունը մասնավոր հատվածում» կլոր սեղան
«ESG դպրոց երիտասարդ գործարարների համար» վերապատրաստման մեկնարկ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.