«Բարեվարքությունը մասնավոր հատվածում» կլոր սեղան

Հուլիսի մեկին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հրավիրեց «Բարեվարքությունը մասնավոր հատվածում» կլոր սեղանը:

Կլոր սեղանի ընթացքում Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի ծրագրերի ղեկավար Եկատերինա Լիսովան անդրադարձ կատարեց կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի դերակատարմանը, բիզնեսի հավաքական նախաձեռնությունների պրակտիկային և բարեվարքության մշակույթի` որպես կոռուպցիայի կանխարգելման կարևորագույն գործոնի ձևավորմանը:

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը ներկայացրեց Բիզնեսի բարեվարքության ակումբի ձեռքբերումներն ու զարգացման հիմնախնդիրները, իսկ Բիզնեսի բարեվարքության ակումբի մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, մտահոգություններով` կապված Հայաստանում կոռուպցիայի տարբեր դրսևորումների և դրանց դեմ պայքարի միջոցների վերաբերյալ: Իրենց փորձն ու խնդիրները ներկայացրին նաև Ղազախստանի գործընկերները:

Կլոր սեղանի ավարտին Կենտրոնն ու Ակումբը հայտնեցին իրենց պատրաստակամությունն աջակցելու Ղազախստանի գործընկերներին նմանօրինակ կառույցի ձևավորման հարցերում:

Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable
Roundtable

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողովի արդյունքներ
ESG դպրոց երիտասարդ գործարարների համար

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.