Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողովի արդյունքներ

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը` CLDP-ի և CIPEաջակցությամբ հունիսի 30-ին «Համագործակցություն հանուն կայուն կորպորատիվ կառավարման» կարգախոսի ներքո անցկացրեց կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված իր ամենամյա համաժողովը:

Կարգախոսի ընտրությունը պատահական չէր, քանի որ կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումները և հայաստանյան իրականության զարգացումները քննարկելու նպատակով Համաժողովը հյուրընկալել էր բանախոսներ ԱՄՆ-ից և Եվրոպայից, ինչպես նաև մասնակիցներ Վրաստանից, Կենտրոնական Ասիայի երկրներից:

Խնդիր էր դրել Համաժողովը դարձնել կորպորատիվ կառավարման, կայուն զարգացման հիմնախնդիրների բաց ու կառուցողական քննարկումների հարթակ:

Համաժողովը վարել է FEAS-ի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը:

Համաժողովում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Պավել Հովակիմյանը, CIPE-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը, CLDP-ի ներկայացուցիչ Մայքլ Քովիլդը և Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը: Յուրաքանչյուրը կարևորեց կորպորատիվ կառավարման նշանակությունը թե երկրի և թե ընկերությունների երկարաժամկետ կայուն աճի հարցում:

«Կայուն կորպորատիվ կառավարումը և ընկերությունների նպատակը» խորագրի ներքո անցկացված առաջին նստաշրջանի ընթացքում «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերության գործընկեր և խորհրդատվական թիմի ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանի մոդերատրությամբ միջազգային փորձագետներ Արադհանա Քհովալան Մեծ Բրիտանիայից, Եկատերինա Լիսովան ԱՄՆ-ից, Ինգրիդ դե Փորթերը Բելգիայից, Շառլոթ Գուստավսսոնը Շվեդիայից, Քրիստեն Անդերսոնը Իտալիայից անդրադարձան կորպորատիվ կենսակայունության, բազմազանության, ներառականության, կիբերանվտանգության, արհեստական բանականության, բարեվարքության և հակակոռուպցիոն համապատասխանության, կորպորատիվ հաշվետվողականության միջազգային ներկա միտումներին, տնօրենների խորհրդի օրակարգում այդ հարցերի արտացոլման հրամայականին և տնօրենների խորհրդի նախագահի` որպես առաջնորդի, դերի հետ կատարվող վերափոխումներին:

Համաժողովի երկրորդ նստաշրջանը նվիրվել էր Հայաստանի կորպորատիվ իրականության նշանակալի զարգացումներին: Այս նստաշրջանում որպես բանախոսներ հանդես եկան «Կոնցեռն Դիալոգ» ընկերության կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը, «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության համակարգող Լիլյա Աֆրիկյանը, Հայաստանի ֆոնդային բորսայի ցուցակման բաժնի ղեկավար Լուսինե Մարգարյանը, ՀՀ ԱՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Հասմիկ Տիգրանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տաթև Ասրյանը: Վերջիններս ներկայացրին Հայաստանի համար այնպիսի հրատապ թեմաներ, ինչպիսիք են իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը, կոռուպցիայի դեմ պայքարում գործարար հատվածի դերը, իրական շահառուների բացահայտումը կորպորատիվ թափանցիկության համատեքստում, կորպորատիվ կառավարման առանձնահատկությունները և հնարավոր զարգացումները Հայաստանի ցուցակված և պետական մասնակցությամբ ընկերություններում:

Համաժողովը եզրափակվեց ինտերակտիվ աշխատաժողովով, որում Համաժողովի մասնակիցների ներգրավվածությամբ բացահայտվեցին խորհրդի և գործադիր թիմի առանցքային դերերը, դրանց անդամների առաջնորդային որակները, կայուն զարգացման հիմնահարցերը ընկերությունների օրակարգում ներառելու մոտեցումները և այլ հիմնախնդիրներ: Աշխատաժողովն անցկացրեց է Eric Salmon & Partners միջազգային խորհրդատվական ընկերության տնօրենների խորհրդի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հագեն Շվայնիցը (Գերմանիա):

Իր եզրափակիչ խոսքում շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին` Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը կարևորեց Համաժողովի դերակատարումը Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի զարգացման հարցում և նշեց, որ կայուն կորպորատիվ կառավարումը հնարավորություն է տալիս ընկերություններին գործելու տնտեսական, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության ավելի լայն համատեքստում և դրանով իսկ նպաստելու վստահելի բարենպաստ գործարար միջավայրի և բարեկեցիկ հասարակության ձևավորմանը:

Համաժողովին մասնակցել են ավելի քան 120 մասնակից, այդ թվում` քաղաքականություն մշակողներ, գործարար հատվածի, ակադեմիական և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ:

Annual Corporate Governance Conference Results

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Նեթվորքինգի օր
«Բարեվարքությունը մասնավոր հատվածում» կլոր սեղան

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.