Նեթվորքինգի օր

«Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողով Հայաստանում – 2023»-ի պաշտոնական մեկնարկը Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից տրվեց հունիսի 29-ին «Նեթվորքինգի օր» միջոցառմամբ:

Նեթվորքինգի միջոցառման շարժառիթը Համաժողովի միջտարածաշրջանային բնույթն էր` տարբեր երկրներից ինչպես մասնակիցների, այնպես էլ բանախոսների հյուրընկալումը:

Միջոցառումը նպատակ էր հետապնդում`

  • Համաժողովի բանախոսներին և մասնակիցներին հաղորդակից դարձնել Հայաստանի հետ,
  • նպաստել Համաժողովի տեղական և արտասահմանյան մասնակիցների ոչ պաշտոնական շփումներին ու համագործակցության հնարավոր եզրեր գտնելուն:

Նեթվորքինգի միջոցառմանը մասնակցել են Բիզնեսի բարեվարքության ակումբի, «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի մասնակիցները, CIPE-ի, CLDP-ի ներկայացուցիչները, գործընկերներ Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից և Կենտրոնի այլ շահակիցներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Նարինե Մելիքյանը, Լուիզա Այվազյանը, Մայքլ Քոֆիլդը:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ՀՀ նախկին փոխվարչապետ, Ամերիկյան համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանի և Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանի երկխոսության միջոցով բացահայտել Հայաստանի տնտեսության փուլային կայացման առանձնահատկությունները և դրանց ընթացքում կորպորատիվ կառավարման ինստիտուտի կրած վերափոխումները:

Միջոցառման կազմակերպման շարժառիթներից էր «Կանայք տնօրենների խորհրդում – 2023»-ի շրջանավարտներին հավաստագրերի շնորհումը: 35 շրջանավարտի տրվեց հաջողությամբ ավարտածի հավաստագիր, իսկ երեքին` վերապատրաստմանը մասնակցածի: Վերապատրաստման մեկնարկից մինչ օրս Կենտրոնը վերապատրաստել է շուրջ 100 կնոջ, որոնցից 84-ին շնորհվել է Հաջողությամբ ավարտածի հավաստագիր:

Հավաստագրերի շնորհման արարողության վերջում հայաստանյան ընկերությունների տնօրենների խորհրդում կանանց ներառականությունն ապահովելու հիմնահարցերում Կենտրոնի, «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի առաքելությանն աջակցող խոսքով հանդես եկան Eric Salmon & Partners միջազգային խորհրդատվական ընկերության տնօրենների խորհրդի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հագեն Շվայնիցը (Գերմանիա) և Բիզնեսի բարեվարքության ակումբի մասնակից «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերության գործընկեր և խորհրդատվական թիմի ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանը:

День Нетворкинга
Networking day
Networking day
Networking day
Networking day
Networking day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day
Networking Day

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողով Հայաստանում−2023
Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողովի արդյունքներ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.