Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հետ համատեղ Հայաստանում մայիսի 17-ին հրավիրեց կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված իր տարեկան համաժողովը:
Համաժողովի առանցքային թեմաներն էին գործարար բարեվարքությունը, կորպորատիվ հարաբերություններում բազմազանության ու ներառականության սկզբունքների խթանումը և դրանց առավելությունները, մշակութային փոփոխություններն առաջնորդելու տնօրենների խորհրդի դերը: Հիմնահարցերը ներկայացվեցին երկու տեսանկյունից` միջազգային զարգացումների և հայաստանյան իրողությունների: Համաժողովում առանձին անդրադարձ կատարվեց ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրով կորպորատիվ կառավարման մշակույթը և գործարար հատվածի բարեվարքությունը խթանելու նպատակ ունեցող միջոցառումներին: Համաժողովում ներկայացվեց նաև կորպորատիվ կառավարման տեղական և զարգացման համադրելի փուլում գտնվող երկրների փորձը և զարգացման հիմնական միտումները:
Համաժողովն իրավամբ միջազգային էր: Համաժողովում իրենց զգալի ներդրումն ունեցան CLDP-ից, IFC-ից, CIPE-ից, ecoDa-ից, INSEAD-ից հրավիրված միջազգային փորձագետները, տեղական և արտասահմանյան ընկերությունների խորհրդի անդամները: Համաժողովը հյուրընկակել էր կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներով հետաքրքրված ոչ միայն տեղական, այլև շահակիցներ Արևելյան Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից:



































































































