«Տեխնոլոգիաների դերը տնօրենների խորհրդում» վարպետության դասի արդյունքներ

Մայիսի 13-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հրավիրել էր «Տեխնոլոգիաների դերը տնօրենների խորհրդում» վարպետության դասը, որը վարեց  AndSecure ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Դիմիտրի Չիչլոն:

Վարպետության դասի ընթացքում բանախոսը ներկայացրեց տեխնոլոգիաների նշանակությունը գործարար կյանքում և տնօրենների խորհրդի դերակատարումը դրանց ընձեռած հնարավորությունների և ռիսկերի կառավարման հարցում։

Հիմնվելով իր՝ որպես խորհրդի անդամի փորձառության վրա բանախոսը եզրակացրեց, որ ընկերության թվային փոխակերպումը որքան տեխնոլոգիաների ներդրման, այդքան էլ մշակույթի փոփոխության մասին է։ Այն սկսվում է բարձրագույն ղեկավարության կողմից կիբեռանվտանգության՝ որպես գործարար առաջնահերթության գիտակցումից։  Բանախոսն այս համատեքստում ընդգծեց տնօրենների խորհրդի դերակատարումը՝ նշելով, որ խորհրդի անդամները պետք է գիտակցեն կիբեռանվտանգության ռազմավարական նշանակությունը, հնարավոր ռիսկերը, ընկերությանը ներհատուկ կարիքները, ապահովեն հասանելիություն անհրաժեշտ ոլորտային փորձաքննությանը և ռեսուրսներին: Կարևորվեց նաև գործադիր մարմնի կողմից ռիսկերի կառավարման համապարփակ շրջանակների ձևավորումը և պատշաճ հաշվետվականությունը:

Վարպետության դասի ավարտին մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները և բարձր գնահատեցին արդիական, բայց միաժամանակ բարդ թեմայի մատչելի ներկայացումը բանախոսի կողմից։

HH (8)
HH (17)
HH (23)
HH (25)
HH (27)
HH (34)
HH (36)
HH (37)
HH (40)
HH (45)
HH (48)
HH (50)
HH (52)
HH (54)
HH (64)
HH (74)
HH (75)
HH (89)
HH (90)
HH (94)
HH (95)
HH (96)
HH (97)
HH (109)
HH (112)
HH (114)
HH (116)
HH (118)

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր. Բարեվարքության և համապատասխանության խթանումը ընկերություններում» սեմինարի արդյունքներ
Կորպորատիվ կառավարման տարեկան միջազգային համաժողովի արդյունքներ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.