«Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի շրջանակներում նոյեմբերի 1-ին մեկնարկեց մենթորության պիլոտային ծրագիրը: Այն նպատակ է հետապնդում ուժեղացնել ու ամրապնդել Ցանցի մասնակիցների կապերը և Ցանցում ձևավորել միմյանցից ուսանելու մշակույթը:
Մենթորության շրջանակներում շոշափվելիք թեմաներն են՝
🔹Խորհուրդ/գործադիր մարմին տանող ուղու հաղթահարում,
🔹Աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռում,
🔹Արդյունավետ առաջնորդություն, առաջնորդության սեփական ոճի բացահայտում և զարգացում,
🔹Կարիերայի առաջընթացի խթանում,
🔹Ռազմավարական մտածողության զարգացում,
🔹Կոնֆլիկտների կառավարում,
🔹Լիազորությունների պատվիրակում,
🔹Արդյունավետ հաղորդակցություն և բանակցությունների վարում:
Մենթորության պիլոտային ծրագրի ներածական հանդիպման ընթացքում մասնակիցները կիսվեցին նմանատիպ ծրագրերին մասնակցության իրենց փորձառությամբ և հանդես եկան առաջարկություններով։ Հանդիպման ավարտին մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին Ցանցի և դրա մասնակիցների ներուժի զարգացման բացառիկ հնարավորության վերաբերյալ։















