Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը մասնակցել է դեկտեմբերի 5-ին կայացած «Մասնավոր և քաղաքացիական հատվածների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» պանելային քննարկմանը։
Իր խոսքում նա անդրադարձել է ՏՀԶԿ-ի Բիզնեսի բարեվարքության տարածաշրջանային ուսումնասիրության արդյունքներին և դրանցում Հայաստանի դիրքերին, որոնք էապես զիջում են ուսումնասիրված այլ երկրներին (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա և Ադրբեջան), հատկապես` գործարար հատվածի կողմից հակակոռուպցիոն քաղաքականության որդեգրման, կոռուպցիոն ռիսկերի գնահատման, կորպորատիվ վարքականոնների/էթիկայի կանոնների ընդունման և այլ ցուցանիշներով: Իրավիճակի բարելավման հարցում նա էապես կարևորել է բիզնեսի հավաքական ջանքերի, մասնավորապես՝ Բիզնեսի բարեվարքության ակումբի դերը։
Հաջորդիվ կայացած նստաշրջանի ընթացքում Նարինե Մելիքյանը մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար անցկացրել է «Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը» դասընթացը, որը հնարավորություն տվեց մասնակիցներին ընկալել ծրագրի կարևորությունը կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կանխարգելման հարցերում և ծանոթանալ ծրագրի առանցքային հենասյուներին:
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» արշավի շրջանակներում Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի կողմից:











