«Կորպորատիվ կառավարումը ՊՄԸ-ներում» հանրային-մասնավոր երկխոսություն

Դեկտեմբերի 6-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը «Կորպորատիվ կառավարումը պետական մասնակցությամբ ընկերություններում» թեմայով երկխոսության էր հրավիրել պետական գերատեսչությունների, ՊՄԸ-ների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին:

Միջոցառման ընթացքում Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը ներկայացրեց համանուն հետազոտության հիմնական արդյունքներն ու բացահայտումները, որոնք դարձան քննարկման առարկա: Քննարկման մասնակիցները մեծ մասամբ կարևորեցին ՊՄԸ-ներում կորպորատիվ կառավարման որակի բարելավման անհրաժեշտությունը և հայտնեցին իրենց համակարծությունը խնդիրների հաղթահարման առաջարկվող լուծումների հետ: Նրանք նաև հնարավորություն ունեցան արտահայտելու և հիմնավորելու իրենց տեսակետները հայաստանյան ՊՄԸ-ներում կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքների ներդրման խնդիրների ու դժվարությունների վերաբերյալ:

Քննարկման մասնակիցների հիմնական դիտարկումներն իրենց տեղն են գտել «Կորպորատիվ կառավարումը ՊՄԸ-ներում» հետազոտական զեկույցում, որը Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից ներկայացվելու է հիմնախնդրին նվիրված աշխատաժողովի ընթացքում: Աշխատաժողովը կայանալու է ս.թ. դեկտեմբերի 19-20-ը Երևանում: Դրա մանրամասները կհրապարակվեն լրացուցիչ:

"Corporate Governance in SOEs" Public-Private Dialogue

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Մասնակցություն «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» արշավին
«Կորպորատիվ կառավարումը ՊՄԸ-ներում» աշխատաժողով

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.