«Կորպորատիվ կառավարումը ՊՄԸ-ներում» աշխատաժողով

Կորպորատիվ Կառավարման ԿենտրոնըՄիջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնիԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրիԱսիական զարգացման բանկի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համագործակցությամբ դեկտեմբերի 19-20-ը հրավիրել էր «Կորպորատիվ կառավարումը պետական մասնակցությամբ ընկերություններում» աշխատաժողովը:

Աշխատաժողովի հրավիրման հիմնական շարժառիթներն են երկրի տնտեսական համակարգում պետական ​ մասնակցությամբ ընկերությունների (ՊՄԸ-ներ) էական դերակատարումը և դրանով պայմանավորված ՊՄԸ-ներում կորպորատիվ կառավարման պատշաճ համակարգի ձևավորման անհրաժեշտությունը:

Աշխատաժողովում անդրադարձ կատարվեց ՊՄԸ-ների լավ կառավարման հնարավոր օգուտներին, ներկայացվեցին 2024 թվականի աշնանը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից ընդունված ՊՄԸ-ների կորպորատիվ կառավարման ուղենիշները, ինչպես նաև ՊՄԸ-ներում բարեվարքության մշակույթի զարգացման և կոռուպցիոն ռիսկերի գնահատման ու կառավարման հիմնական կառուցակարգերը:

Աշխատաժողովում մեկ առանձին նստաշրջան նվիրվել էր «Կորպորատիվ կառավարումը պետական մասնակցությամբ ընկերություններում» հետազոտական զեկույցին, որն անդրադառնում է հայաստանյան ՊՄԸ-ների կորպորատիվ կառավարման կողմերին` խորհրդի դերին, ֆինանսական հաշվետվողականությանն ու թափանցիկությանը, ներքին հսկողության կառուցակարգերին և ներքին աուդիտի ընթացակարգերին, պատշաճ գործարար պրակտիկային միտված ջանքերին: Այն բովանդակում է առաջարկներ ՊՄԸ-ների կորպորատիվ կառավարման պրակտիկայի բարելավման և այդ հարցում ընկերությունների պատասխանատուների իրազեկվածությունը բարձրացնելու վերաբերյալ:

Աշխատաժողովում տեղական և արտասահմանյան ՊՄԸ-ների խորհրդի անդամները կիսվեցին խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանը և կորպորատիվ կառավարման համակարգի բարելավմանը միտված սեփական փորձով:

Աշխատաժողովում որպես բանախոսներ հանդես եկան Ասիական զարգացման բանկի անկախ խորհրդատու Գրեգորիո ԲելոնդըՏնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ֆինանսական և ձեռնարկատիրական հարցերով տնօրինության վերլուծաբան Թալիսա զը Հաուսենը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի Հակակոռուպցիոն և կառավարման կենտրոնի ծրագրերի ղեկավար Եկատերինա ԼիսովանԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տաթև ԱսրյանըԿորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե ՄելիքյանըEric Salmon & Partners խորհրդատվական ընկերության տնօրենների խորհրդի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հագեն ՇվայնիցըAndSecure ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Դիմիտրի Չիչլոն, Լիտվայի Կառավարման կոորդինացման կենտրոնի Մենեջմենթի ստորաբաժանման ղեկավար Ռոմաս Սվեդասը:

"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
«Կորպորատիվ կառավարումը ՊՄԸ-ներում» աշխատաժողով
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop
"Corporate Governance in SOEs" Workshop

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Կորպորատիվ կառավարումը ՊՄԸ-ներում» հանրային-մասնավոր երկխոսություն
«Կորպորատիվ կառավարումը ընտանեկան ընկերություններում» հետազոտության արդյունքների ներկայացում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.