Ընտանեկան ընկերություններն ապահովում են համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 70%-ը և համաշխարհային զբաղվածության մոտ 60%-ը: Համաշխարհային կտրվածքով ընտանեկան ընկերությունները կազմում են մասնավոր հատվածի 80-90%-ը:
Հայաստանի տնտեսական կյանքում ընտանեկան ընկերությունները ևս ունեն էական դերակատարում:
Ընտանեկան ընկերություններում կորպորատիվ կառավարման հիմնախնդիրները Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի օրակարգում են: Վերջին տաս տարիների ընթացքում Կենտրոնն արդեն երկրորդ անգամ հարցման միջոցով իրականացնում է «Կորպորատիվ կառավարումը ընտանեկան ընկերություններում» հետազոտությունը, որի արդյունքները ներկայացվեցին դեկտեմբերի 13-ին կայացած միջոցառման ժամանակ՝ համեմատականներ անցկացնելով 2014թ.-ի հետազոտությամբ գրանցված արդյունքների և բացահայտումների հետ:
















