Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն և «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի խորհրդատվական խորհրդի նախագահ Նարինե Մելիքյանը ս.թ. սեպտեմբերի 10-ին որպես բանախոս մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության, Աշխատանքի միջազգային կազմակերպության և Համաշխարհային բանկի կողմից համատեղ կազմակերպված Հավասար վարձատրության մասին ԱՄԿ 100-րդ կոնվենցիայի վերաբերյալ հանրային քննարկմանը։
Հավասար վարձատրության կառուցակարգերը Հայաստանում բարելավելու նպատակով քննարկման փորձագիտական ներկայացումները և պանելային նստաշրջաններն անդրադարձան վարձատրության գենդերային խզվածքի խոչընդոտներին և լավագույն փորձին:
Իր ելույթում` քննարկվող հիմնախնդրի համատեքստում, Նարինե Մելիքյանը ներկայացրեց խորհրդի էական դերը բազմազանության և արդարության սկզբունքներին համապատասխան ընկերությունների առաջնորդման հարցում, ինչպես նաև կարևորեց այդ սկզբունքների հիմքով վարձատրության քաղաքականության ձևավորման անհրաժեշտությունը: Նա անդրադարձ կատարեց նաև ՀՀ կորպորատիվ կառավարմանկանոնագրքի համապատասխան սկզբունքներին և դրույթներին:









