«Հայաստանի տնտեսական օրենսդրության թարմացումները» սեմինարի արդյունքներ

Բիզնեսի բարեվարքության ակումբի շրջանակներում ավանդույթ է դարձել ՀՀ տնտեսական օրենսդրության տարեկան թարմացումների ներկայացման նպատակով սեմինար-քննարկման հրավիրումը:
Հոկտեմբերի 25-ին Ակումբի մասնակիցները և այլ շահակիցներ հնարավորություն ունեցան տեղեկանալ դրանց մասին: Տնտեսական օրենսդրության փոփոխություններն ու լրացումները ներկայացրեց «Անդերսեն Լիգըլ» իրավաբանական ընկերության ավագ գործընկեր Միսակ Բաբաջանյանը: Նա անդրադարձ կատարեց ՀՀ քաղաքացիական, աշխատանքային, հարկային օրենսգրքերի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի և հարակից այլ նորմատիվ իրավական ակտերի տարեկան թարմացումներին:
Մասնակիցներին շատ հակիրճ ներկայացվեց նաև ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը:
Ինչպես միշտ հանդիպման մասնակիցները շատ բարձր են գնահատել և՛ թեմայի լուսաբանման անհրաժեշտությունը, և՛ այն ներկայացնող բանախոսին:
23
22
14
10
8
6
3

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Խորհրդի դերը կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրարկումն ապահովելու հարցում» գործարար նախաճաշի արդյունքներ
Մենթորության պիլոտային ծրագրի մեկնարկ «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի շրջանակներում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.