Մասնակցություն «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» արշավին

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը մասնակցել է դեկտեմբերի 5-ին կայացած «Մասնավոր և քաղաքացիական հատվածների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» պանելային քննարկմանը։

Իր խոսքում նա անդրադարձել է ՏՀԶԿ-ի Բիզնեսի բարեվարքության տարածաշրջանային ուսումնասիրության արդյունքներին և դրանցում Հայաստանի դիրքերին, որոնք էապես զիջում են ուսումնասիրված այլ երկրներին (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա և Ադրբեջան), հատկապես` գործարար հատվածի կողմից հակակոռուպցիոն քաղաքականության որդեգրման, կոռուպցիոն ռիսկերի գնահատման, կորպորատիվ վարքականոնների/էթիկայի կանոնների ընդունման և այլ ցուցանիշներով: Իրավիճակի բարելավման հարցում նա էապես կարևորել է բիզնեսի հավաքական ջանքերի, մասնավորապես՝ Բիզնեսի բարեվարքության ակումբի դերը։

Հաջորդիվ կայացած նստաշրջանի ընթացքում Նարինե Մելիքյանը մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար անցկացրել է «Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը» դասընթացը, որը հնարավորություն տվեց մասնակիցներին ընկալել ծրագրի կարևորությունը կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կանխարգելման հարցերում և ծանոթանալ ծրագրի առանցքային հենասյուներին:

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» արշավի շրջանակներում Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի կողմից:

Participation in the "Uniting Forces to Prevent Corruption" Campaign
Participation in the "Uniting Forces to Prevent Corruption" Campaign
Participation in the "Uniting Forces to Prevent Corruption" Campaign
Participation in the "Uniting Forces to Prevent Corruption" Campaign
Participation in the "Uniting Forces to Prevent Corruption" Campaign

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագրքի ներդրման շրջանակներում կորպորատիվ հաշվետվողականության թեմայով հանրային-մասնավոր երկխոսություն
«Կորպորատիվ կառավարումը ՊՄԸ-ներում» հանրային-մասնավոր երկխոսություն

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.