Հունիսի 15-ին «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման շրջանակներում կայացավ Հագեն Շվայնիցի վարպետության առաջին դասը, որը նվիրված էր առաջնորդության հարցերին: Ներկայացնելով առաջնորդության էությունը և ոճերը` Հագենն առաջարկեց մասնակիցներին վերլուծել և բացահայտել առաջնորդության սեփական տիպարը և ոճը: Հագենը մանրամասնեց նաև առաջնորդության անհրաժեշտությունը և դրսևորումները խորհրդում: Ընդհանուր առմամբ, վարպետության դասն անցավ անկաշկանդ քննարկումների և բաց հաղորդակցման մթնոլորտում:
Հունիսի 23-ին սպասվում է մասնագիտական ցանցերի վերաբերյալ Հագեն Շվայնիցի վարպետության երկրորդ դասը: