«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման երկրորդ փուլի եզրափակում

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը 2022թ.-ի մայիսի 31-ին հավաստագրերի շնորհմամբ եզրափակեց «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման երկրորդ փուլը:

Եզրափակիչ հանդիպմանը մասնակիցները բարձր գնահատեցին վերապատրաստման բովանդակությունը և կազմակերպումը, կիսվեցին իրենց տպավորություններով, հանդես եկան հետագա վերապատրաստումները բարելավելու առաջարկներով և դիտարկումներով:

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը մասնակիցներին ներկայացրեց հետագա զարգացումները, որոնք մեծամասամբ վերաբերում են Հայ կանայք տնօրենների խորհրդում ցանցի կայացմանն ու ամրապնդմանը:

Վերապատրաստման արդյունքում 20 մասնակցի շնորհվեց «Հավաստագիր վերապատրաստումը հաջողությամբ ավարտելու», իսկ 3 մասնակցի` «Հավաստագիր վերապատրաստմանը մասնակցության» համար:

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն իր համացանցային էջի միջոցով ապահովում է վերապատրաստումը հաջողությամբ ավարտած մասնակիցների տվյալների հասանելիությունը:

Վերապատրաստումը նպատակ է հետապնդում խթանել հայաստանյան կազմակերպությունների տնօրենների խորհրդում կին անդամների ներկայացվածությունը և ներառականությունը:

Վերապատրաստումն անցկացվել է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Կանանց տնտեսական հնարավորությունների կենտրոն. աշխարհում տնտեսության վերականգնման հարցում աջակցել կին առաջնորդներին» ծրագրի շրջանակներում:

WoB closing event 1
WoB closing event 2
WoB closing event 3
WoB closing event 4

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Կորպորատիվ կառավարում. բարեվարքությունը գործարար համայնքում
Լրատու #3

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.