Կորպորատիվ կառավարում. բարեվարքությունը գործարար համայնքում

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ս.թ. հունիսի 17-ին հրավիրում է իր ամենամյա համաժողովը, որն այս տարի նվիրվում է Կենտրոնի 20-ամյա հոբելյանին և անցկացվում «Կորպորատիվ կառավարում. բարեվարքությունը գործարար համայնքում» խորագրի ներքո:

Համաժողովը կանդրադառնա հետևյալ և մի շարք այլ հարցերի`

  • Ինչու՞մ է կայանում գործարար համայնքում բարեվարքության մշակույթի անհրաժեշտությունը, և ի՞նչ դերակատարում ունի այդ հարցում տնօրենների խորհուրդը,
  • Ինչպե՞ս է Բիզնեսի բարեվարքության ակումբն աջակցում կազմակերպություններին էթիկական առաջնորդման գործընթացում,
  • Ինչպե՞ս ուժեղացնել հայ կանանց մասնակցությունը կորպորատիվ որոշումների կայացման գործընթացում,
  • Ինչպե՞ս է լավ կառավարումն ազդում ընկերությունների երկարաժամկետ զարգացման և կառուցողական ներդրումների ներգրավման վրա:

Համաժողովը տեղի կունենա «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշեւ» սրահում (ք. Երևան, Խորենացի 15):

Համաժողովը կազմակերպվում է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (www.cipe.org) կողմից աջակցվող «ԵՎՐԱՍԻԱ. ՁԵՎԱՎՈՐԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐ, 2-ՐԴ ՓՈՒԼ» ծրագրի շրջանակում:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Տնօրենների խորհրդի գնահատում՝ խորհուրդներ Հագեն Շվայնիցից
«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման երկրորդ փուլի եզրափակում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.