«Փողերի լվացումն ու ահաբեկչության ֆինանսավորումը և դրանց կանխարգելումը» վերապատրաստում և վեբինար

Ֆինանսական բարեվարքությունը համակարգային բարեվարքության կարևոր բաղադրիչն է: Ֆինանսական բարեվարքության գործիքակազմը, ի թիվս այլոց, ընդգրկում է նաև փողերի լվացման, ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման, ոչ օրինական ֆինանսական հոսքերի կանխարգելման միջոցները և հնարավորություն տալիս ներդրողներին, կարգավորող մարմիններին ու հանրությանը գնահատել տնտեսական համակարգի ֆինանսական հուսալիությունը և բացահայտել հնարավոր ռիսկերը:

Հաշվի առնելով նշվածը` Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ և Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման աջակցության շրջանակում ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքին. հանրային և մասնավոր հատվածների միջև համակարգման ամրապնդում» ծրագրի շրջանակներում անցկացրել է «Փողերի լվացումն ու ահաբեկչության ֆինանսավորումը և դրանց կանխարգելումը» վերապատրաստումը:

Վերապատրաստումը հասցեագրված էր Հայաստանի գործարար ասոցիացիաների ներկայացուցիչներին և անցկացվել է «Training of Trainers» ձևաչափով` նպատակ ունենալով խթանել գործարար ասոցիացիաների ներկայացուցիչներին նմանօրինակ բովանդակությամբ վերապատրաստում անցկացնել իրենց անդամների համար ևս և նպաստել Հայաստանի գործարար միջավայրում ՓԼ/ԱՖ ռիսկերի կառավարման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Վերապատրաստման դասընթացավարներն էին Հասմիկ Խաչատրյանը և Նարինե Մելիքյանը: Վերապատրաստման մասնակիցների հետ իրենց փորձով կիսվելու համար հատուկ հյուրի կարգավիճակով հրավիրվել էին Հայաստանի առաջատար առևտրային բանկերի ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավարները, մասնավորապես` «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի ֆինանսական մոնիթորինգի բաժնի պետ Զարուհի Ավակիմյանը և «Արարատբանկ» ԲԲԸ-ի ներքին դիտարկումների բաժնի պետ Գրիգոր Վեզիրյանը։

Վերապատրաստմանը հաջորդել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելիչ միջոցառումների մասին վեբինարը, որը վարել է ռիսկերի կառավարման և համապատասխանության ոլորտում միջազգային փորձագետ Մարտին Բոտոֆը:

Վերապատրաստմանը և վեբինարին մասնակցել է գործարար ասոցիացիաների 27 ներկայացուցիչ:

Ծրագրի շրջանակներում մշակվել են «Փողերի լվացումը և ահաբեկչության ֆինանսավորումն ու դրանց դեմ պայքարը» ուղեցույցը և Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հասկացությունների շտեմարանը։

''Money Laundering, Terrorism Financing, and Their Prevention'' Training and Webinar

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Բիզնեսի բարեվարքության ակումբի լրատու #2(8)
Կանանց հզորացման սկզբունքների շնորհանդես

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.