«ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության թարմացումները» սեմինար

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը, ջատագովելով գործարար բարեվարքությունը, այդ թվում` ֆինանսական բարեվարքությունը, որի առանցքային թեմաներից են փողերի լվացման, ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարը, ոչ օրինական ֆինանսական հոսքերի կանխարգելումը, մայիսի 14-ին կազմակերպել էր «ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության թարմացումները» թեմայով սեմինար:

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին 2025թ.-ին ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության մեջ կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնց հիմքում դրվել էր ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից իրականացված նախնական համապատասխանության գնահատումը՝ ըստ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՖ) մեթոդաբանությամբ սահմանված չափորոշիչների:

Սեմինարին անդրադարձ կատարվեց նաև «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, որոնք կրիպտոակտիվների ոլորտը բերում են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության դաշտ:

Սեմինարը վարեց Կայուն բարեփոխումների կենտրոնի տնօրեն Հասմիկ Խաչատրյանը:

Սեմինարը կազմակերպվել էր Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրով:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Բիզնեսի բարեվարքության ակումբի լրատու #1(11)

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.