Մտադրությունների նոր հուշագիր

«ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և Կորպորատիվ Կառավարման Կենտրոն հիմնադրամը, ունենալով ընդհանուր նպատակներ, որոնք վերաբերում են Հայաստանի գործարար միջավայրում կայուն զարգացման հայեցակարգի ներդրման խրախուսմանը` երկրի տնտեսական համակարգը կառուցողական ներդրումների համար գրավիչ դարձնելու և տնտեսական աճը խթանելու համար, կնքեցին մտադրություն­ների հուշագիր, որի շրջանակներում կողմերի համատեղ ջանքերն ուղղվելու են`

  • ESG հայեցակարգի վերաբերյալ Հայաստանի գործարար համայնքի և հանրության իրազեկվածության բարձրացմանը,
  • ESG հայեցակարգի առաջխաղացման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախաձեռնմանը և դրանց ջատագովության իրականացմանը,
  • ESG հայեցակարգի առաջխաղացման շրջանակներում գտնվող խնդիրների լուծմանը միտված ծրագրերի իրականացմանը:

Կենտրոնն այս կարևոր համագործակցության առաջընթացի մասին իր շահակիցներին կտեղեկացնի կանոնավոր հիմունքներով:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Հավաստագրեր «Կանայք տնօրենների խորհրդում» դասընթացն ավարտած կանանց
Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.