12 հարցուպատասխան գործարար էթիկայի կանոնների մասին

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն օգոստոսի 13-ին կազմակերպել էր Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպում: Հանդիպման ընթացքում ներկայացվեց Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանի հեղինակած «12 հարցուպատասխան գործարար էթիկայի մասին» գրքույկը:

Գրքույկում տեղ են գտել գործարար էթիկային և դրա կանոններին վերաբերող հիմնարար մի շարք հարցերի պատասխաններ, որոնք կօգնեն ընկերություններին ընկալելու գործարար էթիկայի կանոնների անհրաժեշտությունը և հնարավոր առավելությունները: Գրքույկը ընկերություններին կաջակցի գործարար էթիկայի կանոնների մշակման և ներդրման գործընթացներում:

Գրքույկը նախատեսված է բաժնետերերի, խորհրդի և գործադիր մարմնի անդամների, կորպորատիվ քարտուղարների, համապատասխանության պատասխանատուների, ներքին աուդիտորների և ընկերության լավ կառավարման համար պատասխանատու այլ անձանց համար:

Գրքույկը հայերեն լեզվով հասանելի է այստեղ:

Գրքույկը մշակվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից` Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE, www.cipe.org) աջակցությամբ իրականացվող «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար»  ծրագրի շրջանակներում:

12 հարցուպատասխան գործարար էթիկայի կանոնների մասին

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպում
Հնարավո՞ր է արդյոք «շահակիցների կապիտալիզմին» անցումը Հայաստանի գործարար միջավայրում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.