Բիզնեսի բարեվարքության ակումբի անդամների բաց հանդիպում

Բիզնեսի բարեվարքության ակումբի շրջանակներում Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը և Ստանդարտացման ազգային ինստիտուտը նոյեմբերի 12-ին համատեղ ներկայացրին ISO 37000:2021 կազմակերպությունների կառավարման ստանդարտը: Այն Ստանդարտների միջազգային կազմակերպության կողմից հրապարակվել է ս.թ. սեպտեմբերի 14-ին և բովանդակում է լավ կառավարման 11 սկզբունքները, որոնք, ըստ էության, ESG-ի G բաղադրիչի համապարփակ բացատրությունն են:
Հանդիպմանը բացի Բիզնեսի բարեվարքության ակումբի անդամներից, մասնակցել են «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի մասնակիցները, ինչպես նաև հիմնախնդրով հետաքրքրված պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներ:
Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան տեղեկանալ ISO 37000:2021 ստանդարտի էության, դրանում արտացոլված միտումների, ինչպես նաև լավ կառավարման սկզբունքների գործնական կիրառման առավելությունների ու արդյունքների մասին:
Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը մշակել է «10 հարցուպատասխան ISO 37000:2021-ի մասին» նյութը, որը պարզաբանում է ստանդարտի էությունը:
Open meeting of the Business Integrity Club members

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Ստորագրվել է մտադրությունների նոր հուշագիր
Հավաքական նախաձեռնությունների ընտանիքի անդամ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.