Հավաքական նախաձեռնությունների ընտանիքի անդամ

Հայաստանում գործող Բիզնեսի բարեվարքության ակումբը դարձել է աշխարհի հավաքական 260 նախաձեռնությունների ընտանիքի անդամ:

Ակումբը ներառվել է Բազելի կառավարման ինստիտուտի հավաքական նախաձեռնությունների ռեեստրում: Սա Ակումբի միջազգային ճանաչման սկիզբն է և կարևոր իրադարձություն ոչ միայն Բիզնեսի բարեվարքության ակումբի, այլև դրա յուրաքանչյուր անդամի համար:

Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի նպատակով Բազելի կառավարման ինստիտուտն ամբողջ աշխարհում համագործակցում է պետական և մասնավոր հատվածի գործընկերների հետ:

Բազելի կառավարման ինստիտուտի Հավաքական գործողությունների B20 կենտրոնը կոռուպցիայի դեմ պայքարի հավաքական գործողությունների ռեսուրսային և տեղեկատվական կենտրոն է, որի նպատակն է ամրապնդել կոռուպցիայից զերծ գործարար պրակտիկան:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Բիզնեսի բարեվարքության ակումբի անդամների բաց հանդիպում
Կառուցողական կապիտալ. ներուժի բացահայտումը Հայաստանում և Վրաստանում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.