Կառուցողական կապիտալ. ներուժի բացահայտումը Հայաստանում և Վրաստանում

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը 2021թ.-ի դեկտեմբերի 15-ին առցանց հարթակում կազմակերպել էր «Կառուցողական կապիտալ. ներուժի բացահայտումը Հայաստանում և Վրաստանում» թեմայով քննարկումը:

Քննարկմանը մասնակցում էին միջազգային փորձագետներ Էրիկ Հոնցը (Deputy Regional Director, Europe & Eurasia, CIPE) և Արտյոմ Մայիսեենկոն (PWC Partner, Head of Corporate, M&A and International Business Restructuring (Russia)), ովքեր ներկայացրին կառուցողական կապիտալի ներգրավման միջազգային փորձը, ինչպես նաև կորպորատիվ կառավարման օրակարգային հիմնախնդիրները Ռուսաստանի և ԱՊՀ երկրների կտրվածքով:

Հայաստանում գործող Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հետազոտել էր կառուցողական կապիտալի և ընկերությունների կորպորատիվ կառավարման կապը` բիզնեսի շրջանում հարցում անցկացնելու միջոցով: Ըստ Կենտրոնի հետազոտության արդյունքների` հարցված ընկերությունները կարևորել են թափանցիկությանը, հաշվետվողականությանը և բարեվարքությանը միտված կառուցողական կապիտալի դերակատարումը և ընկալել դրա առավելություններն ինչպես ընդհանուր տնտեսության, այնպես էլ սեփական ընկերության կտրվածքով: Որպես ներդրումային խոչընդոտներ հարցվածներն առանձնացրել են կորպորատիվ կառավարման ոչ արդյունավետ միջավայրի խնդիրները: Սեփական կորպորատիվ կառավարման համակարգի բարելավման հարցում հարցվածներն ավելի շատ ապավինել են պետական աջակցող և խրախուսող քաղաքականությանը, քան սեփական ջանքերին` կորպորատիվ կառավարման ամուր ու բացահայտ հանձնառության ստանձնմանն ու դրա  իրագործմանը: Միաժամանակ հարցվածները կարևորել են կորպորատիվ կառավարման համակարգի բարելավմանը միտված բիզնեսի հավաքական գործողությունները, ինչպիսին Բիզնեսի բարեվարքության ակումբն է:

Քննարկման ընթացքում վրացի գործընկերները (ACT և INNOVA ընկերությունները) ներկայացրին կառուցողական կապիտալին նվիրված սեփական հետազոտության արդյունքները:

Քննարկումը կազմակերպվել է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) աջակցությամբ իրականացվող «ԵՎՐԱՍԻԱ. ՁԵՎԱՎՈՐԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐ, 2-ՐԴ ՓՈՒԼ» ծրագրի շրջանակում:

Կառուցողական կապիտալ. ներուժի բացահայտումը Հայաստանում և Վրաստանում

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Հավաքական նախաձեռնությունների ընտանիքի անդամ
Լարրի Ֆինկի 2022թ.-ի նամակը՝ ուղղված տնօրեններին

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.