«Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը» դասընթաց

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը «Կանայք տնօրենների խորհրդում» ցանցի շրջանակներում փետրվարի 2-ին, 4-ին և 8-ին անցկացրել է «Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը» թեմայով դասընթաց: Դասընթացի եզրափակիչ նստաշրջանը նվիրված էր իրավիճակային օրինակների քննարկմանը:

Դասընթացի ժամանակ քննարկվել են էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդրման շարժառիթներն ու սկզբունքները, ծրագրի կառավարման հարցում խորհրդի և խորհրդի անդամների պարտականությունները, ներկայացվել են Արտասահմանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին ԱՄՆ օրենքը (FCPA) և դրանով նախատեսված պատժամիջոցները, պարզաբանվել են էթիկական և կոռուպցիոն ռիսկերի գնահատման ընթացակարգերը։
Դասընթացի ժամանակ կարևորվեցին անձնակազմի պարբերական վերապատրաստումները, ընկերությունում և գործընկերների շրջանում էթիկական վարքագիծը խրախուսող գործիքների կիրառումը, ինչպես նաև ներքին հսկողության հուսալի համակարգի ձևավորումը:
Դասընթացին մասնակցել է շուրջ 10 կազմակերպության 15-ից ավելի ներկայացուցիչ: Մասնակիցների գնահատմամբ դասընթացը լիովին արդարացրել է իրենց սպասումները: Նրանց կողմից բարձր են գնահատվել թեմայի բովանդակությունն ու գործնական քննարկումները, առցանց և առերես հանդիպումները համադրելու ձևաչափը: Մասնակիցները նշել են, որ դասընթացը նպաստել է թեմայի վերաբերյալ իրենց իրազեկվածության բարձրացմանը, և հույս հայտնել, որ նման քննարկումերը հաճախակի բնույթ կունենան:
Դասընթացը վարել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը:
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։
Դասընթացն անցկացվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE, www.cipe.org) աջակցությամբ իրականացվող «Կանանց տնտեսական հնարավորությունների կենտրոն. աշխարհում տնտեսության վերականգնման հարցում աջակցել կին առաջնորդներին» ծրագրի շրջանակներում:
08.02.22 - 1
08.02.22 - 2
08.02.22 - 3

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Լարրի Ֆինկի 2022թ.-ի նամակը՝ ուղղված տնօրեններին
Ակումբին մասնակցության կանոնակարգի և մասնակցության վճարների նախագծերի հաստատում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.