Ցանցային կապեր ղեկավարների համար. վարպետության դաս Հագեն Շվայնիցից

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը 2022թ.-ի հուլիսի 15-ին կազմակերպել էր «Ցանցային կապեր ղեկավարների համար» վարպետության դասը, որը վարեց Հագեն Շվայնիցը` Eric Salmon & Partners միջազգային խորհրդատվական ընկերության տնօրենների խորհրդի գլոբալ պրակտիկայի ղեկավարը։

Վարպետության դասի ընթացքում Հագենն անդրադարձավ ցանցային կապերի օգուտներին, դրանց հաստատման եղանակներին, թույլ և ուժեղ կապերի մարտավարություններին: Վարպետության դասի ընթացքում դիտարկվեցին մի շարք գործնական օրինակներ:

Վարպետության դասը եզրափակվեց հարցուպատասխանի սեսիայով: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հարցերի հանգամանալից պատասխանները և հայտնել իրենց գոհունակությունը ինչպես վարպետության դասի բովանդակությունից, այնպես էլ բանախոսի պրոֆեսիոնալ մոտեցումներից:

Վարպետության դասին մասնակցել է ավելի քան 36 անձ, այդ թվում` Բիզնեսի բարեվարքության ակումբի, «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի մասնակիցները և այլ շահակիցներ: Միջոցառումը հյուրընկալել էր նաև արտասահմանյան գործընկերների, այդ թվում` ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրից:

Վարպետության դասը կազմակերպվել էր Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի «Կանանց տնտեսական հնարավորությունների կենտրոն. աշխարհում տնտեսության վերականգնման հարցում աջակցել կին առաջնորդներին, 2021-2022թթ.» ծրագրի շրջանակներում:

Networking for Executives - theses arm_Page_1
Networking for Executives - theses arm_Page_2
Networking for Executives - theses arm_Page_3
Networking for Executives - theses arm_Page_4
Networking for Executives - theses arm_Page_5
Networking for Executives - theses arm_Page_6

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Հայ կանայք տնօրենների խորհրդում ցանցի կայացում
Նորարարություն և բազմազանություն. տնտեսական հաջողության երաշխավորման համար ինչո՞ւ են մեզ անհրաժեշտ երկուսն էլ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.