Հայ կանայք տնօրենների խորհրդում ցանցի կայացում

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը 2022թ.-ի հուլիսի 12-ին «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման մասնակիցներին և այլ շահակիցների հրավիրել էր քննարկելու «Հայ կանայք տնօրենների խորհրդում ցանցի կայացում» հարցման արդյունքները, ինչպես նաև ներկայացնելու նմանատիպ ցանցերի միջազգային փորձը:

Հարցումը նպատակ էր հետապնդում բացահայտել Հայ կանայք տնօրենների խորհրդում ցանցի (Ցանց) ձևավորման նպատակահարմարությունը, առաքելությունն ու առանցքային նպատակները, զարգացման հիմնական ուղղություններն ու ֆինանսավորման աղբյուրները, հնարավոր կարգավիճակն ու կառավարման հնարավոր մոտեցումները:

Քննարկման մասնակիցները մեկ անգամ ևս արտահայտեցին իրենց համոզվածությունը Ցանցի ձևավորման նպատակահարմարության վերաբերյալ և բարձրաձայնեցին հարցման արդյունքների և միջազգային փորձի վերաբերյալ իրենց դիտարկումները:

Քննարկումն անցավ բաց ու կառուցողական համագործակցության մթնոլորտում:

20210206_223347
20210206_224033
20210206_223318

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը
Ցանցային կապեր ղեկավարների համար. վարպետության դաս Հագեն Շվայնիցից

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.