Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հունիսի 30-ին ավարտեց «Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը» եռօրյա դասընթացը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթանում են Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի հիմնական բաղադրիչներին` բարեվարքության հանձնառության ստանձնման կարգին, ռիսկերի գնահատմանն ու կառավարմանը, քաղաքականությունների և ընթացակարգերի մշակման, ներդրման ու կառավարման կառուցակարգերին, համապատասխանության գործառույթի ներդրման առանձնահատկություններին, աշխատակիցներին ու գործընկերներին կրթելու, ուսուցանելու և նրանց հետ հաղորդակցվելու ու մոտիվացնելու կարգին, ազդարարման կառուցակարգերի ներդրման ու ծրագրի կանոնավոր բարելավման մոտեցումներին:

Դասընթացի վերջին օրը նվիրվում է էթիկական և կոռուպցիոն ռիսկեր բովանդակող իրավիճակային օրինակների քննարկմանը: Խմբային քննարկումների միջոցով դասընթացի մասնակիցները հնարավորություն են ունենում դասընթացի ընթացքում ստացած գիտելիքների հիման վրա տալ և հիմնավորել խնդրահարույց իրավիճակների լուծման սեփական տարբերակները:

Դասընթացի թեմայի ընտրությունը, դրա բովանդակությունն ու ներկայացումն արժանացել են մասնակիցների բարձր գնահատականին:

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը նախատեսում է կրկին անցկացնել «Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը» եռօրյա դասընթացը և խորհուրդ է տալիս իր շահակիցներին հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ սեփական գիտելիքները ստուգել` Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից մշակված էլեկտրոնային դասընթացի միջոցով:

«Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը» դասընթացը կազմակերպվել է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի  «Եվրասիա. ձևավորել բարենպաստ պայմաններ կառուցողական կապիտալի համար, 2-րդ փուլ»  ծրագրի շրջանակներում:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Կորպորատիվ կառավարման ամենամյա համաժողով
Հայ կանայք տնօրենների խորհրդում ցանցի կայացում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.