Կորպորատիվ կառավարման ամենամյա համաժողով

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հունիսի 17-ին անցկացրեց իր ամենամյա համաժողովը: Այս տարի այն նվիրվել էր Կենտրոնի 20-ամյա հոբելյանին և անցկացվեց «Կորպորատիվ կառավարում. բարեվարքությունը գործարար համայնքում» խորագրի ներքո:

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տարեկան համաժողովներն անդրադառնում են կորպորատիվ կառավարման ամենահրատապ թեմաներին և Հայաստանի կորպորատիվ հատվածում դրանց ներդրման հնարավորություններին ու հեռանկարներին:

Համաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, ով կարևորեց գործարար համայնքում հակակոռուպցիոն համապատասխանության և բարեվարքության մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը` որպես գործարար միջավայրի առողջացման ու կենսունակության ապահովման գրավականի:

Համաժողովի ընթացքում միջազգային և տեղական բանախոսների փորձագիտական խումբը պարզաբանեց լավ կառավարման հետ առնչվող մի շարք հարցեր, հատկապես` գործարար համայնքում բարեվարքության մշակույթի ամրապնդման անհրաժեշտությունը և այդ հարցում տնօրենների խորհրդի ունեցած դերը, հայաստանյան կազմակերպություններում էթիկական առաջնորդումը խթանող Բիզնեսի բարեվարքության ակումբի առաքելությունը, հայ կանանց ներկայացվածությունը հայաստանյան ընկերությունների խորհուրդներում և կորպորատիվ որոշումների կայացման գործընթացում նրանց մասնակցության ուժեղացումը, լավ կառավարման ազդեցությունը կազմակերպությունների երկարաժամկետ զարգացման և ներդրումային գրավչության բարձրացման վրա:

Համաժողովն անցավ բաց և անկաշկանդ քննարկումների մթնոլորտում:

Համաժողովին մասնակցել են Հայաստանի գործարար, հանրային, հասարակական հատվածները, ինչպես նաև միջազգային կառույցները ներկայացնող շուրջ 100 մասնակից:

Համաժողովը կազմակերպվել է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի կողմից աջակցվող «ԵՎՐԱՍԻԱ. ՁԵՎԱՎՈՐԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐ, 2-ՐԴ ՓՈՒԼ» ծրագրի շրջանակում:

1Y5A8370
1Y5A8408
1Y5A8389
1Y5A8384
1Y5A8334
1Y5A8332
1Y5A8306
1Y5A8272
1Y5A8098
1Y5A8097
1Y5A8079
1Y5A8063
1Y5A8059
1Y5A8057
1Y5A8055
1Y5A8038
1Y5A8028
1Y5A8019
1Y5A8013
1Y5A8010
1Y5A8006
1Y5A7992
1Y5A7990

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Լրատու #3
Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.