Նորարարություն և բազմազանություն. տնտեսական հաջողության երաշխավորման համար ինչո՞ւ են մեզ անհրաժեշտ երկուսն էլ

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը 2022թ.-ի հուլիսի 22-ին կազմակերպել էր «Նորարարություն և բազմազանություն. տնտեսական հաջողության երաշխավորման համար ինչո՞ւ են մեզ անհրաժեշտ երկուսն էլ» վարպետության դասը, որը վարեց KUKA գերմանական ընկերության նորարարության գծով տնօրեն դոկտոր Ուլրիկե Թագշերերը:

Վարպետության դասի ընթացքում բանախոսն անդրադարձ կատարեց նորարարության էության պարզաբանմանը, դրա տեսակների ներկայացմանը և նորարարության առնչությամբ ընկերությունների հիմնական սխալներին:

Իր խոսքում բանախոսը հատուկ շեշտադրեց բազմազանության կարևորությունը նորարարությունների համար` բացատրելով այն հանգամանքով, որ տարբեր ծագում և փորձ ունեցող մարդիկ հաճախ նույն խնդիրը տարբեր կերպ են տեսնում, և առաջարկելով տարբեր լուծումներ, բարձրացնում են լավագույն լուծումը գտնելու հավանականությունը: Դոկտոր Ուլրիկեն ընդգծեց նաև գենդերային բազմազանության նշանակությունը` որպես միակողմանի մտածողությունը հաղթահարելու և բիզնեսի զարգացման համար նորարարական մոտեցումներ բացահայտելու կարևոր նախապայման: Նա կիսվեց նաև նորարարության բնագավառում գենդերային բազմազանություն ապահովելու իր փորձով:

Վարպետության դասն անցավ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ և եզրափակվեց հարցուպատասխանով ու տպավորությունների փոխանակմամբ: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան հայտնելու իրենց գոհունակությունն ինչպես վարպետության դասի բովանդակությունից, այնպես էլ ներկայացման ոճից և բանախոսի պրոֆեսիոնալ մոտեցումներից:

Վարպետության դասին մասնակցել են շուրջ 40 անձ, այդ թվում` Բիզնեսի բարեվարքության ակումբի, «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի մասնակիցները և այլ շահակիցներ:  Միջոցառումը հյուրընկալել էր նաև արտասահմանյան գործընկերների:

Վարպետության դասը կազմակերպվել էր Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի «Կանանց տնտեսական հնարավորությունների կենտրոն. աշխարհում տնտեսության վերականգնման հարցում աջակցել կին առաջնորդներին, 2021-2022թթ.» ծրագրի շրջանակներում:

Diversity and innovation_theses arm_Page_1
Diversity and innovation_theses arm_Page_2
Diversity and innovation_theses arm_Page_3
Diversity and innovation_theses arm_Page_4
Diversity and innovation_theses arm_Page_5
Diversity and innovation_theses arm_Page_6
Diversity and innovation_theses arm_Page_7

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Ցանցային կապեր ղեկավարների համար. վարպետության դաս Հագեն Շվայնիցից
Տնօրենների խորհրդի դերը հարկային համապատասխանության հարցում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.