Տնօրենների խորհրդի դերը հարկային համապատասխանության հարցում

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը 2022թ.-ի հուլիսի 29-ին Բիզնեսի բարեվարքության ակումբի շրջանակներում կազմակերպել էր «Տնօրենների խորհրդի դերը հարկային համապատասխանության հարցում» վարպետության դասը, որը վարեց «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերության գործընկեր, հարկային և իրավաբանական ծառայությունների ղեկավար Ահարոն Չիլինգարյանը:

Վարպետության դասի թեմայի էությունը պարզաբանելու նպատակով բանախոսն իր խոսքի սկզբում մանրամասնեց հարկերի, ընկերությունների հիմնական գործառույթները և պետական կառույցների հարկային նորազդեցությունները կորպորատիվ աշխարհի վրա:

Հարկային համապատասխանության խնդիրները բանախոսի կողմից դիտարկվեցին աշխարհի գլոբալացման և դրա արդյունք հանդիսացող միջազգային մի շարք սկզբունքների և թիրախների (UN Principles for Responsible Investment, UN Sustainable Development Goals և այլն) լույսի ներքո:

Անդրադառնալով ընկերությունների կողմից հարկային ռազմավարության ընդունման ջատագովներին, բանախոսն առանձնացրեց կորպորատիվ խորհուրդների դերակատարումը` որպես հարկային համապատասխանության վարքի ձևավորող ընկերություններում:

Իր խոսքի վերջում բանախոսը մասնակիցներին ներկայացրեց Հարկային քաղաքականության բովանդակության տիպային օրինակը` մանրամասնելով դրա յուրաքանչյուր բաղադրիչի էությունը:

Միջոցառման ավարտին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի 20-ամյակի կապակցությամբ Ահարոն Չիլինգարյանին շնորհվեց շնորհակալագիր` Կենտրոնի գործունեությանը աջակցության, ինչպես նաև Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի զարգացման հարցում ունեցած ներդրման համար:

Միջոցառման մասնակիցներն արտահայտեցին իրենց բարձր գոհունակությունը, և, ինչպես բացման իր խոսքում նշել էր Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը՝ իրապես ստացվեց վարպետաց դաս վարպետից:

Վարպետության դասը կազմակերպել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի աջակցությամբ իրականացվող «ԵՎՐԱՍԻԱ. ՁԵՎԱՎՈՐԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐ, 2-ՐԴ ՓՈՒԼ» ծրագրի շրջանակներում:

20220729_130855
20220729_130126
20220729_124842
20220729_114513
20220729_113044
20220729_112931
20220729_112625
20220729_111129
20220729_111020
20210223_223551

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Նորարարություն և բազմազանություն. տնտեսական հաջողության երաշխավորման համար ինչո՞ւ են մեզ անհրաժեշտ երկուսն էլ
Կառուցողական կապիտալի հայեցակարգ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.