«Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցը կիսվում է իր փորձառությամբ վրացի կանանց հետ

Սեպտեմբերի 13-ին և 14-ին «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի մասնակիցներ Նարինե Մելիքյանը, Ելենա Խաչվանքյանը և Աշխեն Թանյանը վրացի գործարար և ղեկավար պաշտոն զբաղեցնող կանանց ներկայացրին Հայաստանում երեք տարի շարունակ իրականացվող «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման առանցքային թեմաները` թիրախավորելով կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումներին, խորհրդի գործունեությանը և ռազմավարական զարգացման հարցերում դրա ունեցած դերակատարմանը, խորհրդի կազմին ու կառուցվածքին, գենդերային բազմազանությանը վերաբերող հիմնախնդիրները: «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև կիսվելու Ցանցի ձևավորման և կայացման հարցում իրենց փորձառությամբ:

Միջոցառման մասնակից վրացի կանայք աչքի ընկան իրենց բարեկրթությամբ, թեմայի նկատմամբ ազնիվ հետաքրքրվածությամբ, երկխոսության մեջ մտնելու և սեփական կարծիքն անկաշկանդ արտահայտելու կարողությամբ:

Armenian Women on the Board of Directors Network Shares Its Experience with Georgian Women

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«ESG դպրոց երիտասարդ գործարարների համար» վերապատրաստման մեկնարկ
«Խորհուրդը սթարթափերում» վարպետության դաս Հագեն Շվայնիցից

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.