Երիտասարդ գործարարների առաջին ESG դպրոցը Հայաստանում

Հոկտեմբերի 20-ին ավարտվեց Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի նոր նախաձեռնությունը` երիտասարդ գործարարների համար նախատեսված առաջին ESG դպրոցը Հայաստանում:

Դպրոցի գաղափարը ծագել է ժամանակակից գործարար աշխարհում ընկերությունների սոցիալական և բնապահպանական դերակատարման ակտիվացմամբ: ESG դպրոցը կրթական հարթակ է, որի առաքելությունն է նախապատրաստել նոր սերնդի գործարար առաջնորդներ, որոնք ունակ կլինեն ստանձնել Հայաստանի գործարար հատվածում տեղ գտած կարծրատիպերը հաղթահարելու պատասխանատվությունը և դառնալ դրական փոփոխությունների ուղղորդող ուժ:

ESG դպրոցը Կենտրոնի միանգամյա նախաձեռնությունը չէ: Այն կրկնվելու է կանոնավոր հիմունքներով: Բացի այդ, Դպրոցի շրջանավարտներն իրենց գիտելիքներն ու կարողությունները շարունակաբար զարգացնելու համար հնարավորություն կունենան մասնակցել Կենտրոնի այլ նախաձեռնություններին ու միջոցառումներին, իսկ լավագույնները կհրավիրվեն Կենտրոնի կողմից առաջնորդվող Բիզնեսի բարեվարքության ակումբ:

ESG դպրոցի բովանդակությունը ձևավորվել է կենսակայունության, ESG հիմնախնդիրների, լավ կառավարման տարբեր ասպեկտների վերաբերյալ մասնակիցների տեսական և գործնական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու տրամաբանությամբ: Դպրոցում դասավանդել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան փորձառու մասնագետներ, ինչպիսիք են` Արսեն Նազարյանը, Ելենա Խաչվանքյանը, Հագեն Շվայնիցը, Հասմիկ Խաչատրյանը, Մարիանա Ջավախյանը, Նաիրա Մարգարյանը և Նարինե Մելիքյանը:

ESG դպրոցի եզրափակիչ միջոցառմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ձեռներեցության վարչության պետ Լիլիթ Հակոբյանը ներկայացրեց ՓՄՁ-ների աջակցմանը միտված պետական ծրագրերը` ուղղորդելով Դպրոցի մասնակիցներին անհրաժեշտության դեպքում օգտվել դրանցով ընձեռվող հնարավորություններից:

Եզրափակիչ միջոցառմանը Դպրոցի շրջանավարտները հնարավորություն ունեցան շփվել  երիտասարդ գործարարներ Հասմիկ Խաչատրյանի, Արգամ Աբրահամյանի, Գագիկ Գրիգորյանիի, Տարոն Վարազդատյանի հետ: Նրանք ներկայացրին սեփական գործ սկսելու դրդապատճառները, խոսեցին խնդիրների մասին, որոնց բախվում են որպես երիտասարդ գործարարներ, նշեցին, թե ինչը կուզեին փոխել Հայաստանի գործարար միջավայրում և իրենց սկսնակ գործընկերներին խորհուրդ տվեցին մշտապես հոգ տանել սեփական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու, արժեքներով կառավարելու և շահակիցների հետ վստահելի հարաբերություններ հաստատելու մասին:

ESG առաջին դպրոցն ավարտել է 22 անձ, որոնցից 5-ին տրվել է Ակումբին արտոնյալ` առանց մեկ տարվա վճարի, մասնակցության հնարավորություն:

Դպրոցը կազմակերպվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Եվրոպա և Եվրասիա. կառուցողական կապիտալի համար բարենպաստ միջավայրի ձևավորում – 4-րդ փուլ» ծրագրի շրջանակներում:

The first ESG school for young entrepreneurs in Armenia

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական փոփոխությունները Հայաստանում. Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպման արդյունքները
Կանայք տնօրենների խորհրդում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.