Ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական փոփոխությունները Հայաստանում. Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպման արդյունքները

Հոկտեմբերի 18-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հրավիրել էր Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպում` այն նվիրելով Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության ոլորտի օրենսդրական առանցքային փոփոխություններին։

Հանդիպումն անցկացրին «ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» իրավաբանական գրասենյակի ավագ գործընկեր Միսակ Բաբաջանյանը և ավագ մասնագետ Սուրեն Բաղդասարյանը:

Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրին ձեռնարկատիրական գործունեության հետ առնչվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները և լրացումները, անդրադարձ կատարեցին նաև նշված նորմատիվ ակտերի իրավակիրարկման պրակտիկային ու հարկային օրենսդրությանը: Բանախոսները թեման զարգացրին` մասնակիցների հարցերին պատասխանելով:

Հանդիպմանը մասնակցել են Բիզնեսի բարեվարքության ակումբի, «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի մասնակիցները և Կենտրոնի այլ շահակիցներ:

Հանդիպումը կազմակերպվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Եվրոպա և Եվրասիա. կառուցողական կապիտալի համար բարենպաստ միջավայրի ձևավորում — 4-րդ փուլ» ծրագրի շրջանակներում:

The Legislative Changes of Entrepreneurial Activity in Armenia: The Results of the Business Integrity Club's Open Meeting

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպում. Ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական փոփոխությունները Հայաստանում
Երիտասարդ գործարարների առաջին ESG դպրոցը Հայաստանում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.