Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպում. Ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական փոփոխությունները Հայաստանում

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հրավիրում է Ձեզ մասնակցել Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպմանը` նվիրված Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության ոլորտի օրենսդրության առանցքային փոփոխություններին։

Հանդիպումն անցկացնելու են «ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» իրավաբանական գրասենյակի ավագ գործընկեր Միսակ Բաբաջանյանը և ավագ մասնագետ Սուրեն Բաղդասարյանը:

Հանդիպումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 18-ին (չորեքշաբթի), ժամը` 11:00-13:00, «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում (ք. Երևան, Բյուզանդի 97/2):

Խնդրում ենք մինչև հոկտեմբերի 16-ը հաստատել Ձեր մասնակցությունը` գրանցվելով այստեղ:

Հանդիպումը կազմակերպվում է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Եվրոպա և Եվրասիա. կառուցողական կապիտալի համար բարենպաստ միջավայրի ձևավորում – 4-րդ փուլ» ծրագրի շրջանակներում:

Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպում. Ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական փոփոխությունները Հայաստանում

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Խորհուրդը սթարթափերում» վարպետության դաս Հագեն Շվայնիցից
Ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական փոփոխությունները Հայաստանում. Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպման արդյունքները

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.